Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր

ԼՂՀ ԱՆ. Կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նոյեմբերի 24-ին ընդունել է «Ջինիշյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին, առողջապահական ծրագրի ղեկավար Զարա Ջանիբեկյանին և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանին:


Ողջունելով հյուրերին նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից իրականացված երկար տարիների աշխատանքների համար:


Հանդիպման ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր` ուղղված Արցախում աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների համար վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:

  

Ծրագիրը կիրականացվի Ստեփանակերտի Բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի կողմից` այդ նպատակով վերականգնողական կենտրոնի տարածքում ԼՂՀ կառավարության ջանքերով կառուցվող շինությունում:


«ԼՂՀ-ում ցերեկային վերականգնողական կենտրոնի ստեղծում` աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների համարե ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների կյանքի որակը: Կենտրոնի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են և կավարտվեն 2016թ. դեկտեմբերի վերջին, զուգահեռ իրականացվում են նաև մասնագետների վերապատրաստում:

 

Կարինե Աթայանը հավելել է, որ արդիական է նման կենտրոնի ստեղծումը, այն առողջապահության համակարգի լուծում պահանջող հիմնախնդիրներից է:

 

Նախարար Աթայանի հետ քննարկվել են կենտրոնի ստեղծման աշխատանքների հետ կապված կազմակերպչական հարցեր: Դիտարկվել են Ստեփանակերտի բուժհիմնարկների, շրջանային բուժմիավորումների և տեղամասային հիվանդանոցների, ԳԲԱ-երի միջև հաղորդակցման ապահովումը`վերջիններում ստեղծելով ախտորոշման որոշ հնարավորություններ (ԷԿԳ ավտոմատ եզրակացություն, գլյուկոմետրիա, արյան և մեզի որոշ անալիզներ):


Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ